Թրամփը չի հերքել ամերիկյան զինվորականներին Վենեսուելա ուղարկելու հնարավորությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ դա Վաշինգտոնի կողմից դիտարկվող տարբերակներից մեկն է։ Նախագահը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զինվորականներին Վենեսուելա ուղարկելու հնարավորությունը ԱՄՆ-ի վարչակազմի կողմից դիտարկվող տարբերակներից մեկն է։

«Իհարկե, դա այն է, ինչը տարբերակներից մեկն է»,-ասել է նա։

Ընդ որում, նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե որ դեպքում ինքը կարող է գործի դնել ԱՄՆ-ի զինվորականներին Վենեսուելայում։ Թրամփը նաև հայտարարել է, որ «մի քանի ամիս առաջ» Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ցանկացել է հանդիպել իր հետ, սակայն այդ պահին Թրամփը հրաժարվել է հանդիպումից դրա անյուրաժամանակ լինելու պատճառով։

Հունվարի 23-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդ և խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։ Գործնականում դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ը, Կանադան, Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնությունը, ինչպես նաև մի շարք այլ պետություններ պաշտոնապես ճանաչել են նրան պետության պաշտոնական ժամանակավոր ղեկավար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ժողովուրդը «արիաբար արտահայտվեց» Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ, պահանջելով «ազատություն» և «իրավունքի գերակայություն»։