ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը, որին դեմ քվեարկեց խորհրդարանական ընդդիմությունը, «Իմ քայլը» խմբակցության դահլիճում ներկա գտնվողներից 65 պատգամավոր կողմ  քվեարկեց:

Նշենք, որ օրենքը Սահմանադրական էր և պետք է ընդունվեր ձայների առնվազը 3/5-ով: «Իմ քայլը» խմբակցությունից 18 պատգամավոր, որոնք ներկա չէին քվեարկությանը, իրենց կողմ ձայները թողել էին ծրարով։

Խորհրդարանն ընդունեց նաև դեկտեմբերի 9-ին և 10-ին քննարկված օրենքների նախագծերը:

ԱԺ հերթական նիստը կշարունակվի դեկտեմբերի 11-ին` 10:00-ին: