Մտահոգ ցուցարարնե՞ր, թե Արևմուտքի վարձկան կամակատարներ (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալել էինք քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցին, ում հետ զրուցեցինք Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին՝ կապված բենզինի գնի կրկնակի թանկացման հետ։ Քաղաքական վերլուծաբանը անդրադարձավ մի կարևոր հանգամանքի՝ օրերս Հայաստանի Հանրապետության հրապարակում, այնուհետև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև մի շարք դիմակավոր անձինք բողոքի ցույց էին կազմակերպել՝ ի աջակցություն Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիայի, սակայն նրանց ով լինելը խիստ կասկածաքնի տեղիք է առաջացրել հասարակության շրջանում։ Սերգեյ Շաքարյանցի դիտարկմամբ այդ անձինք վարձու ցուցարարներ են, որոնք սադրանքի են դիմում, սակայն վաղ թե ուշ նրանց ինքնությունը և ֆինանսավորման աղբյուրները կպարզվի։

Մանրամասները՝ տեսանյությում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան