Ադրբեջանը մեկ շաբաթում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց

Նոյեմբերի 10-16-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: