Ռուսաստանին պետք է Հայաստանի փոխըմբռնումը․ Օլեգ Բելոզյորով

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանն առնչվող հարցերը։

Բելոզյորովը նշել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է պայմանագրով սահմանված բոլոր պարտավորվածությունները՝ 11 տարում Հայաստանի երկաթուղիներում ավելի քան 120,1 մլրդ դրամի ներդրում կատարելով։

««Հարավկովկասյան երկաթուղիների» («Ռուսական երկաթուղիների» «դուստր» ընկերությունը) աշխատանքի արդյունավետությունը բարձր է։ Աշխատավարձի մակարդակը միջինից բարձր է երկրի տարածքում։ Հետագա առաջընթացն անհնարին է առանց փոխըմռնման և աջակցության հայկական պետության կողմից։ Մեր առաջ դրված խնդիրները մենք կարող ենք լուծել միայն համատեղ սկզբունքով», — rusarminfo.ru-ն մեջբերում է Բելոզյորովի խոսքը։

Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել  «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքը կատարելագործելու համար։