Նոյեմբերի 1-ին հավաքվենք և միասին թույլ չտանք որևիցե արտաքին ճնշում Հայաստանի Հանրապետության վրա

«Եվրո՜պան՝ այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե․․»․ Ռուբեն Սևակ

Եթե նկատի ունենանք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի վերջին շրջանի եվրոպական վոյաժները, նրա հանդիպումները և ելույթները Ռուբեն Սևակի հայտնի խոսքերով և իր այսօրվա բարքերով պոռնիկ Եվրոպայում, ապա հասկանալի կդառնա, թե Հայաստանում արվամոլների, իգացողների (լեսբուհիների), բիսեքսուալների, տրանսվեստիտների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակությունն ինչու է արդեն պահը հասունացած համարել Հայաստան այցելելու։

«Հրապարակ» օրաթերթն օրերս տեղեկացրեց․ «Մենք արդեն գրել ենք, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան։

ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները նույն օրը ժամը 13։00-ին հանդիպում են ունենալու ԱԺ մարդու իրավունքների, պետաիրավական հարցերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ, քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու ժամկետները:

Մեր աղբյուրներն ասում են, որ եվրոպացի պաշտոնյաները ներկայացնելու են հայ հասարակության շրջանում կոնվենցիայի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը չեզոքացնելու տարբերակները եւ նպատակ ունեն արագացնել կոնվենցիայի վավերացումը: Այս հարցը, ի դեպ, քննարկվել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ երեկ կայացած հանդիպման ընթացքում:

Միրզոյանը թեեւ ներկայացրել է, որ հասարակությունը մեծ մասամբ դեմ է կոնվենցիայի վավերացմանը, սակայն նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Միրզոյանը նշել է, որ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են»:

Արարատ Միրզոյանը, իհարկե, շատ ճիշտ է ասել, դրա համար էլ փաշինյանական իշխանությունը վերջին վերջին շրջանում աննախադեպ «իրավական տեռոր» է նախաձեռնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մի շարք այլ անձանց դեմ՝ ՍԴ նախագահի պաշտոնանկությանը հասնելու և ՍԴ անդամների, ինչպես ասում են, աչքը վախեցնելու նպատակներով։ Հիշենք նաև, որ իշխանությունը մինչ այդ փորձեց ժամանակից շուտ թոշակի անցնելու կամ, ավելի ճիշտ, ՍԴ անդամությունից հրաժարվելու պարագայում բարձր թոշակներ և գայթակղիչ այլ պայմաններ առաջարկելու, այսպիսով համոզելու, յուրօրինակ կերպով կաշառելու միջոցով ձերբազատվել ՍԴ ներկա անդամներից (բացառությամբ այնտեղ ներդրած յուրայինի՝ ՍԴ նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանի), որպեսզի ՍԴ «գործուղի» իր մարդկանց՝ նրանցից Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իր ուզած որոշումը ստանալու (իբր համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը), ինչպես նաև այլ հարցերում իշխանությունների կամքը հլու-հնազանդ կատարելու համար։

Եթե հիշյալ օրաթերթի հրապարակած տեղեկությունը, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը քննարկվել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հանդիպման ընթացքում, համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արձանագրենք, որ Արարատ Միրզոյանը կամ ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը նախընտրել են տվյալ փաստը թաքցնել հանրությունից, քանի որ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած նշված հանդիպման վերաբերյալ ԱԺ պաշտոնական տեղեկատվության մեջ այդ մասին անգամ բառ չկա։

Նկատի ունենանք նաև, որ վերոնշյալ հանդիպման նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացին։ Դժվար թե Անդրեյ Շիրշելն այդպիսի գոհունակություն հայտներ, եթե Արարատ Միրզոյանի կողմից նրան Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ խոստում կամ հույս տրված չլիներ։ Ախր Շիրշելին Հայաստանում ամենաշատը հենց դա է հետաքրքրում, ուրախ կլինեինք եթե նա կամ Արարատ Միրզոյանը վերը նշվածը հերքեին։

Ուշադրություն դարձնենք նաև ս․ թ․ հոկտեմբերի 24-ին ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում ՀՀ Ազգային ժողովի նախագահի ելույթին, ու մտածենք, թե նա այդ ինչի՞ շնորհիվ է համարձակություն ձեռք բերել համաժողովի մասնակիցներին ասելու այնպիսի բաներ, որոնք չպետք է համարձակվեր ասել՝ զգուշանալով ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների շշպռոցից։ Արդյոք այդ համարձակությունը պայմանավորված չէ՞ իր կամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոխորհրդի և ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խոստում, երաշխիք կամ հույս տալով․․․ Ահա թե ինչ ստեր է Ասել Արարատ Միրզոյանը վերոնշյալ համաժողովում․

«Հեղափոխությունը վերջ դրեց անարդարությանը, կոռուպցիային, օլիգարխիային․․․»։ Համոզված պնդում եմ՝ նախ, տեղի ունեցածը հեղափոխություն չէր, այլ գունավոր հեղաշրջում կամ իշխանափոխություն, և երկրորդ՝ այն Հայաստանում ո՛չ անարդարությանն է վերջ տվել, ո՛չ կոռուպցիային, ո՛չ էլ օլիգարխիային։ Արարատ Միրզոյանը դժվար թե միամտություն ունենար մտածելու, որ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահներն այս ամենը, այսինքն՝ հայաստանյան իրականությունը չգիտեն, և ուրեմն․․․

Հիշյալ համաժողովում ԱԺ նախագահի ելույթը փաշինյանական իշխանության կողմից Հայաստանի դատական համակարգի նկատմամբ նախաձեռնված, սկսված հաշվեհարդարը ԵԽԽՎ-ում և եվրոպական այլ կառույցներում լեգիտիմացնելու ուղղակի հայտ է, որպեսզի ունենա իրենից կախյալ, իրեն ենթակա, իր կամքը կատարող դատական համակարգ, բայց այն, որ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահները դրան չեն առարկել, նույնպես մտորելու տեղիք է տալիս՝ ինչի՞ դիմաց,․․․

Ավելին․ Արարատ Միրզոյանը նույն համաժողովում նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նկատմամբ փաշինյանական իշխանության հաշվեհարդարի լեգիտիմացման հայտ է ներկայացրել, սակայն չի հանդիպել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների առարկությանը, դիմադրությանը, որոնք նույնպես հրաշալի հասկանում են, որ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար իրավական առումով թիվ 1 խոչընդոտը ՀՀ Սահմանադրական դատարանն է իր ներկայիս կազմով։

«Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից եւ ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության եւ նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ,- իր հիշյալ ելույթում ասել է Արարատ Միրզոյանը։- Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը եւ գործարկելու զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից եւ հետեւաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Տիկնայք եւ պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական եւ լեգիտիմ խորհրդարան եւ կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի եւ ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության եւ կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ»:

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որն ավելի վաղ հրապարակայնորեն հավաստել է՝ «Բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք հայկական արժեքների նկատմամբ ոտնձգությունների դեմ», տեղեկացնելով, որ Եվրոխորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանել են Հայաստանի Հանրապետություն չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված քննարկումներ անցկացնելու նպատակով, հայտնել է, որ նոյեմբերի 1-ին, ժամը 10:00-ին բողոքի ցույց է կազմակերպվում այդ գործընթացի դեմ

«Հավաքվենք և միասին թույլ չտանք որևիցե արտաքին ճնշում Հայաստանի Հանրապետության վրա»,- նշված է «Կամք» նախաձեռնության կոչում։

Արթուր Հովհաննիսյան