«Այդ անթույլատրելի ներխուժումը» վիժեցրել է ԻՊ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերը․ Պենտագոն

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, ինչը հանգեցրել է կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այդ մասին նշված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերի՝ հոկտեմբերի 14-ի հայտարարության մեջ:

«Չնայած ԱՄՆ-ի ու միջազգային հանրության բազմաթիվ նախազգուշացումներին, Թուրքիայի նախագահը հրաման տվեց Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման մասին, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փասխտականների, անվտանգության մակարդակի իջեցման և ամերիկացի զինվորականների համար հավելյալ սպառնալիքի»,- նշել է նա: Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «այդ անթույլատրելի ներխուժումը» վիժեցրել է ԻՊ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաև «հանգեցրել է ԻՊ-ի կալանավորված բազմաթիվ վտանգավոր զինյալների ազատման»: