«Վաստակում եմ մի կտոր պիցցա և 5 հազար դրամ» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրը դերասանուհի Անահիտ Մութաֆյանն է։  Անդրադարձանք բազմաթիվ թեմաների՝ իր քաղաքական ակտիվությունից  մինչև Ռոբերտ Քոչարյանի դատավարություն․ «Քաղաքական ակտիվությունս սկսել եմ 2013 թվականից, սակայն երբեք չեմ չբաղվել քաղաքականությամբ, սահմանափակվել եմ քաղաքացիական շարժումներով։ Պայքարել հանուն ազգի ու նրա բարեկեցության։ Քաղաքականությանը երբեք լուրջ չեմ վերաբերվել, այն եղել է ինձ համար նոր հետաքրքրություն, հոբբի։ Սակայն 2018-ի մարտից, երբ երկիրը տոտալ խառնաշփոթի մեջ էր, հեղափոխականները հաշվի չառնելով իմ կարծիքը, անկախ իմ կամքից ինձ ներքաշեցին քաղաքականություն ընդհուպ նրա, որ որոշեցի առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու։ Երբ ընդիմադիրի կերպարն ինձ դուր եկավ, և ես սկսեցի խաղալ դերս՝ դարձնելով իմը, զգալով այդ կերպարի յուրաքանչյուր ջիղը, հեղափոխականներն սկսեցին պայքարել իմ դեմ, սկսեցին աղաղակել ու ոտնատակ տալ իմ տարիների գործն ու տեսակը»։

Մանրամասները՝ տեսանյութում