Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան. նա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Նշենք, որ բոլոր երկրների ղեկավարը Հայաստան են ժամանել նախօրեին:
Վլադիմիր Պուտինը Հայաստանում երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: