Չինաստանը հրաժարվում է միջազգային արենայում խաղալ «գահերի խաղը»

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը երբեք չի համաձայնի հեգեմոնիայի և մտադիր չէ միջազգային արենայում խաղալ «գահերի խաղը»՝ ԱՄՆ-ին իր դիրքերից հետ մղելու նպատակով:  ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին նա ասել է սեպտեմբերի 25-ին՝ Նյու Յորքում, որտեղ ժամանել է ՄԱԿ-ի մի շարք միջոցառումներին մասնակցելու համար:

«ԱՄՆ որոշ ներկայացուցիչներ քննարկում են միջազգային իշխանություններում «տեղաշարժերի» հարցը,- ասել է նախարարը:- Նրանք վախենում են, որ Չինաստանը մարտահրավեր կնետի ԱՄՆ-ին և հետ կմղի աշխարհում ունեցած իր դիրքից»։

Նախարարը նաև ընդգծել է, որ Չինաստանն առաջվա նման աշխարհում ամենազարգացող երկիրն է: