Հրետանային վարժանքներ զորամիավորումում

Սեպտեմբերի 18-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են «Հրանոթի նախապատրաստումը և բացազատումը` բերելով մարտական վիճակի» թեմայով վարժանքներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գործնական հմտություններն ամրապնդելու և ստորաբաժանումների փոխգործակցությունը զարգացնելու նպատակով ստուգվել են հաշվարկների հրամանատարների և անձնակազմի մասնագիտական գիտելիքները: