Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել իրենց դիվերսանտների հետ

Բաքուն պատրաստ է  Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։

«Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլhամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»,- ասված է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Interfax-ի տեղեկացմամբ, պետական հանձնաժողովը փոխանակման պատրաստակամության մասին կոչն ուղարկել է համապատասխան միջազգային կառույցներին 2019 թվականի սեպտեմբերի 11-ին:

Հանձնաժողովը այս տարվա սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը համարում է «հումանիզմի քայլ» և այս հիմքով «վերահաստատում հանձնառությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատանդ գերիների արագ ազատ արձակմանը»:

Նշենք, որ Կ. Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար:  Ա. Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։