Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Սեպտեմբերի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Կողմերը մեկ անգամ ևս շեշտեցին պետական քաղաքականության մեջ հայրենադարձության առանցքային դերը՝ կարևորելով հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունն ապահովող գործընթացների զարգացումը և հայրենադարձների խնդիրների ուսումնասիրությունն ու հետազոտությունը:

Այս համագործակցության հուշագիրը նախատեսում է համատեղ աշխատանք հայրենադարձության ռազմավարության նոր գործընթացի ձևավորման և կենսագործման ուղղությամբ, ինչպես նաև ինտեգրման ծրագրերի համատեղ իրականացման, միասնական հետևողական ուսումնասիրության կատարման, «Imagine Armenia» ֆորումների կազմակերպման, գրասենյակի «ՆերՈւժ» և հիմնադրամի «Repat Start Up Mentorship» ծրագրերի շրջանակներում: