Առաջին անգամ ուղղաթիռով Մեղրիից հիվանդ են տեղափոխել

Այսօր առաջին անգամ ուղղաթիռով Մեղրիից հիվանդ է տեղափոխվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ թռիչքը տևել է 2 ժամ 22 րոպե։ Ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ։

«Պացիենտի մոտ առկա է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և հուսով եմ՝ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը։ Առողջություն եմ մաղթում նրան»,- գրել է նախարարը։

Մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ։