Պեսկովը ներկայացրել է Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ համդիպմանը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մերձմոսկովյան Ժուկովսկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Խոսնակը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պուտինը բազմիցս հայտնել է, որ ըմբռնումով է մոտենում  թուրք գործընկերների մտահոգություններին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Իդլիբում ահաբեկչական տարրերի ակտիվության կապակցությամբ։ Այդ ահաբեկչական տարրերին պետք է արմատախիլ անել և ոչնչացնել»։

Նենք, որ ավելի վաղ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ կառավարական ուժերի իրականացված գործողությունները վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար։