Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից են․ ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում առավելագույնս ընդգծվում է մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները։ Այս մասին այսօր ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները խարսխված են բարի դրացիության բազմադարյա պատմական փորձի վրա և ունեն կարևոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար: «Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը: