«Վերելք»․ Ինչպես Սերժ Սարգսյանը Փաշինյանին թակարդը գցեց (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանի արագ և անսպասելի  հրաժարականը լավ մշակված շախմատային քայլ էր, որը նպատակ ուներ քաղաքական իր հակառակորդին զրկել պատշաճ պատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակ ունենալու  հնարավորությունից։
Բոլոր առումներով իշխանությանն անպատրաստ (Պեպանյանը նշում է այն քայլերը, որոնք Փաշինյանը պարտավոր էր անել նախքան պաշտոնի անցնելը)  Փաշինյանը փաստորեն ընկավ ծուղակը, և  նրա անհաջողությունը երաշխավորված էր։