Քաղաքացին փորձել է խուսափել 1 տոննա մրգի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման միջոցով. ՊԵԿ-ը՝ Բագրատաշենի մաքսակետում միջադեպի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով: Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռը և հեռացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բագրատաշենի մաքսային կետում 28-ամյա երիտասարդն ածելիով ինքնավնասում է կատարել. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: