Բակո Սահակյանը Թալիշում խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան և Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն՝ բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ:
ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: