Ահաբեկչական գործողության երրորդ տարելիցը

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալներ գրավեցին Էրեբունու ոստիկանության պահակապարեկային ծառայության գումարտակը։ ՊՊԾ գնդի տարածք մտածներն իրենց կոչեցին «Սասնա ծռեր»:

Արցախյան հիմնախնրդի շուրջ բանակցությունների վերաբերյալ անհամաձայնություն ՀՀ իշխանությունների հետ, ՀՀ իշխանությունների լեգիտիմության վերաբերյալ կասկածներ, Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման հետ անհամաձայնություն. սրանք էին «Սասնա ծռերի» այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները՝ ըստ իրենց տարածած հայտարարության։

Սակայն անկախ նրանից, թե ով և ինչ նպատակով էր դա իրականացրել, ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, որը չունի արդարացում։

Ահաբեկչական գործողության արդյունքում գրավվեց ՊՊԾ գունդը: Զոհվեցին երեք ոստիկաններ, բազմաթիվ վիրավորների մեջ կային և խաղաղ քաղաքացիներ, և լրագրողներ, և ոստիկաններ, և «Սասնա ծռերի» անդամներ։

Հուլիսի 31-ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ սկսվեց նրանց հանձնվելու գործողությունը։

Այդ առթիվ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց՝ զինված խմբի անդամներին որակեց ահաբեկիչ, գործողությունը անվանեց հակաահաբեկչական։