ԵՊՀ-ն մնում է միջանձնային հարաբերությունները կարգավորող գործիք (տեսանյութ)

ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել, որում մասնավորապես նշվում էր․ «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հունիսի 28 –ին տեղի ունեցած նիստի ընթացքում երկար քննարկվեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետագա ճակատագիրը»։

Խնդիրը այն է, որ ցանկանում են լուծարել այս կառույցը առանց հիմնավորումների։

LIVEnews.am-ը խնդրի մասին զրուցել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ։

Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը հրաժարվեց հարցազրույց տալ, նշելով, որ կխոսի Հուլիսի 20-ի նիստից հետո, երբ կունենան հստակ պատկեր խնդրի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում