Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը (տեսանյութ)

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952թ․մարտի 6-ին, Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։ 1973-2004 թթ․ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։ Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։

Նկարահանվել է 20-ից ավելի ֆիլմերում․ «Նահապետ» (1977թ․), «Արյուն» (1990թ․), «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992թ․), «Ընկեր Փանջունի» (1993թ․), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ․), «Լռության սիմֆոնիա» (2001թ․), «Յարխուշտա» (2004թ․), «Չգրված օրենք» (2006թ․), «Սիրո աստղ» (2009թ․) և այլն։

«Յարխուշտա» ֆիլմը՝