Ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի

Ադրբեջանական քաղաքական և քարոզչական շրջանակները, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար քաղաքական և տեղեկատվական առումով Ադրբեջանը երկրորդական թիրախ է դարձել, ակտիվորեն շրջանառում են մի թեզ, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման հիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Սա իրականում արցախյան բանակցությունների մանիպուլյացիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեռևս 2009 թվականին առաջարկված Հիմնարար սկզբունքների փաթեթի նենգափոխում է։

Մասնավորապես, 2009 թվականի հուլիսի 10-ին Լ’Աքիլլա քաղաքում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ մասնավորապես նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան»։ Այս մոտեցումը ապագայում վերահաստավել է նմանատիպ այլ հայտարարություններով ևս։

ԱԳՆ-ը այս ամենը շատ լավ գիտի։ Երևի չեն հասցնում այլևս այս հարցերով լուրջ զբաղվել։ Իսկ դե մեր ԱԺ-ն էլ գուցե ավելի լավ է, որ չի զբաղվում։

Հիմա հարց՝ բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի։

 Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանական քաղաքական եւ քարոզչական շրջանակները, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 15 июля 2019 г.