31 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին

1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն: