Ահազանգ․Սևանա լճի աննախադեպ ծաղկումը (արբանյակային լուսանկարներ)

Սևանա լիճն այս տարի ամբողջությամբ ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգում են՝ նշելով, որ լճի ներկա վիճակը նախկին տարիների լրացուցիչ ջրբացթողումների և լճի մակարդակի նվազման հետևանք է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս Սևանա լիճը ծաղկել էր: Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի՝ մակարդակի նվազման հետևանքով լճում ավելանում է օրգանական նյութերի խտությունը, ինչն էլ նպաստում է լճի ծաղկմանը:

Նշենք, որ ս.թ. հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900,81 մ: Նախորդ տարի նույն օրվա դրությամբ լճի մակարդակը եղել է 1900,82 մ: