Ադրբեջանի տարածքում հայտնված Զավեն Կարապետյանը հայրենադարձվել է

Հունիսի 28-ին Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: