«Վերելք»․ Հոգևոր և քաղաքական մտքի հարթակ հիմնելն անհրաժեշտություն է, հյուրը՝ Վանո Դադոյան (տեսանյութ)

Ժողովրդական վարպետ, հայկական իմաստասիրություն ուսումնասիրող Վանո Դադոյանն այն կարծիքին է, որ մեր ժողովուրդը հազարամյակներ շարունակ մշակույթ ստեղծելով, այնուհետև դժվարին ժամանակներ ապրելով՝ հեռացել է իր ստեղծած մշակույթից ու այսօր նմանվում է ինքնաճանաչությունը կորցրած մարդու։ Նման դեպքում ո՛չ իշխանափոխությունը, ո՛չ հեղափոխություններն էական առաջընթաց չեն ապահովի ժողովրդի համար։
Վանո Դադոյանն անհրաժեշտ է համարում հոգևոր, մշակութային, քաղաքական քննարկումների հարթակի հիմնումը, որտեղ կգտնվեն կարևոր շատ և շատ հարցերի պատասխաններ, մասնավորապես,  ո՞րն է հայ ժողովրդի դերակատարությունը մարդկության զարգացման գործում։ Առանց այս և նման հարցերի պատասխաններն ունենալու՝ մեր պետության նավն աննպատակ կթափառի քաղաքակրթության օվկիանոսում։

Մանրամասները՝ տեսանյութում