Պարզվել են զինծառայողի մահվան որոշ մանրամասներ

2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայութունը։

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: