Ի՞նչ է ուզում Ռուսաստանը հասկացնել Վրաստանին իր «պատժամիջոցներով» (տեսանյութ)

Հունիսի 20-ին Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ՌԴ պետդումայի պատգամավոր, վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովի ներկայությունը առիթ դարձավ Վրաստանում ներքաղաքական վիճակի լարվածության համար։ LIVenews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձավ Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակին, բողոքի ակցիաներին ու հունիսի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումներին՝ մեկնաբանելով դրանք և ներկայացնելով լարված իրավիճակի իրական պատճառները։

Փորձագետն անդրադարձավ նաև Հայաստան-Վրաստան հարաբերություններին՝ ասելով, որ թեև դրանք բարիդրացիական են, սակայն դիվանագիտական առումով անելիքներ կան, և Հայաստանը պետք է ավելի խորացնի հարևան պետության հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։

Մանրամասները՝ տեսանյութում