Բակո Սահակյանը ԿՈՆԻՖԱ-ի նախագահի քննարկել է Արցախում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) նախագահ Պեր-Անդերս Բլինդի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային և անձամբ  Պեր-Անդերս Բլինդին  ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար՝ ընդգծելով, որ միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում այս մարզաձևի մասսայականացման և զարգացման գործում: