«Ուկրաինա» նախագծի ավարտը

Այն, որ «Ուկրաինան» աշխարհաքաղաքական նախագծերից մեկն է եղել, արդեն որևէ մեկի մոտ կասկած չկա. Կերենսկու ժամանակավոր կառավարության օրոք այն մի նպատակ էր հետապնդում, Խորհրդային Միության տասնամյակների ընթացքում՝ մեկ այլ նպատակ, հետխորհրդային ժամանակաշրջանում՝ երրորդը, իսկ այժմ դարձել է միայն գլխացավանք (կարծում եմ, այս պետական միավորը այդպես էլ չկարողացավ լիարժեք կերպով կատարել իր վրա դրված «պատվավոր առաքելությունը»):

Կենսունակ ու ամբողջական Ուկրաինայի գոյությունն այլևս ձեռնատու չէ ոչ աշխարհաքաղաքական բևեռներին, ոչ տարածաշրջանային ու հարևան երկրներին, ոչ էլ նույնիսկ երկրի բզկտված, հակասություններով լի ու պատերազմի մեջ ներքաշված բնակչությանը: Այժմ Ուկրաինան նման է մահացու վիրավոր կենդանու, որից յուրաքանչյուր շահագրգիռ կողմն ուզում է առավել մեծ պատառ պոկել:

Վերջերս կայացած նախագահական ընտրությունների ընթացքը, դրա արդյունքներն ու հետագա գործընթացները ցույց են տալիս, որ գործի է դրվել մի նոր նախագիծ, որի էությունը, ըստ ամենայնի, Ուկրաինայի մասնատումն է: Սակայն ի՞նչ բաժինների, ի՞նչ տեսքով… Եվ, ի վերջո, ի՞նչ միջանկյալ ու վերջնական նպատակներով:

Երկրի նորընտիր հրեա նախագահն ու իր թիմն ամեն կերպ ապացուցում են Ուկրաինայի՝ չկայացած պետություն լինելու հանգամանքը: Նախագահին ու նրա թիմակիցներին, ըստ բազմաթիվ կարծիքների, ղեկավարում ու առաջնորդում է նույնպես հրեա ու հայտնի օլիգարխ Ի. Կոլոմոյսկին:

Շատերն այն համոզման են, որ իր գործողություններով Կոլոմոյսկին մի կողմից վրեժխնդիր է լինում նախկին նախագահ Պորոշենկոյից, իսկ մյուս կողմից ագահորեն առաջ է տանում իր բիզնես հավակնությունները: Սակայն սա շատ պարզունակ մոտեցում է. Ուկրաինայի տարածքային նշանակությունն այն աստիճան մեծ է, որ նույնիսկ տարածաշրջանային դերակատարները թույլ չէին տա նման բնույթի ինքնուրույն խաղի իրագործում: Իսկ այն, որ նշված գործիչներն ակտիվորեն մասնակցում են երկրի փլուզմանը, վկայում են ուղղակի ու անուղղակի նախանշանները՝ արտաքին պարտքը վերադարձնելուց հրաժարվելու, երկրում դեֆոլտի հայտարարման սպառնալիքները, միևնույն խնդրի շուրջ հակասական հայտարարությունների ու մոտեցումների դրսևորումները, իսկ այժմ էլ արդեն լիբերտարիանիզմի (ասել է թե ամեն ոլորտում ամենաթողության) գաղափարներով առաջնորդվելու մղումները և այլն:

Հիշեցնենք, որ Կոլոմոյսկին եղել է Դնեպրոպետրովսկի հրեա համայնքի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ուկրաինայի միացյալ հրեա համայնքների խորհրդի նախագահ, Եվրոպայի հրեա համայնքների խորհրդի ղեկավար, Եվրոպական հրեական միության նախագահ, հրեական տարբեր նախաձեռնությունների հովանավորող ու ֆինանսավորող: Հանդիսանում է երեք երկրների քաղաքացի՝ Ուկրաինայի, Իսրայելի ու Կիպրոսի (մի առիթով նա նույնիսկ կատակել է, որ Ուկրաինայի օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիությունը, այլ ոչ թե եռքաղաքացիությունը): Կոլոմոյսկին ակտիվորեն ներգրավված էր նաև Դոնեցկի ու Լուգանսկի դեմ պատերազմող գրոհայիններին նյութական աջակցություն ցուցաբերելու գործին: Ուկրաինայի ազգայնական УКРОП կուսակցության (Հայրենասերների ուկրաինական միավորում) խորհրդի անդամ է, որի կորիզը կազմում են, այսպես կոչված, АТО-ի (հակաահաբեկչական օպերացիայի) կամավորները:

Այսինքն՝ նոր նախագծի առնվազն միջանկյալ նպատակն ուրվագծվում է:

 

Լևոն Անդրիասյան