Մեկ շաբաթում գրանցվել է 272 դեպք, 126-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-28-ը գրանցվել է 272 դեպք, որից 126-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 123 կենցաղային կանչ, 54 հրդեհ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 48 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի: