Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհները վերջին 85 տարում ամենամահաբերն են (տեսանյութեր)

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում երեկ շարունակվում էին արդեն իսկ տասնյակ զոհեր խլած և պատճառած ավերածությունների առումով աննախադեպ հրդեհները: Դրանց հետևանքով Կալիֆորնիայի հյուսիսում, ուր հրդեհի մակերեսը մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրի է հասել, այրվել են շուրջ 7000 տներ ու առևտրական կառույցներ, մոտ սպառնում է այդ նահանգի շուրջ 15 հազարը սպառնալիքի տակ են:

Այս հրդեհն իր զոհերի թվով Կալիֆորնիայում տեղի ունեցած հրդեհներից ամենամահաբերն է վերջին 85 տարում: Ավելի քան 220 մարդ հրդեհի հետևանքով անհետացել է: Մտավախություն կա, որ Կալիֆորնիայի երկու կողմում շարունակվող հրդեհները քամու ուժգնանալու հետևանքով ավելի մեծ տարածում կստանան: Այն պարագայում, երբ Կալիֆորնիայում մոլեգնում է այսպիսի մասշտաբի հրդեհ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում կատարած իր գրառմամբ հիշյալ նահանգին սպառնացել է պետական բյուջեի կրճատմամբ: