Հիմա, պարոն նախարար, ԼԳԲՏ ֆորումին ընդառաջ այդ ինչո՞վ եք բավարարել տրանսգենդերին

Երեկ համացանցը լցված էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և համասեռամոլների կարկառուն ներկայացուցիչ ոմն Կարաբինայի հանդիպման լուսանկարով: Վերջինս իր ֆեյսբուքյան էջին հրապարակել է լուսանկար հետևյալ գրառմամբ՝ ԿԳ նախա

րար Արայիկ Հարությունյանից շատ բավարարված եմ, տեսնենք մնացածը ոնց կգնա: Այն, որ մեր իրականության մեջ իրավիճակ է փոխվել, ինքնին հասկանալի է, բայց անտրամաբանական է, երբ ԿԳ նախարարը հանդիպում է ունենում տրանսգենդերի հետ, և հանդիպումը երկուստեք արդյունավետ է գնահատվում։

Հիմա, պարոն նախարար, ԼԳԲՏ ֆորումին ընդառաջ այդ ինչո՞վ եք բավարարել տրանսգենդերին, քանի որ հանդիպումը մեծ հնչեղություն է ստացել, կամ Դուք պարտավոր եք պարզաբանել, թե հանդիպումը ինչ նպատակ էր հետապնդում, կամ էլ հասարակության մեջ շրջանառվող լուրերը տեղին են:

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար՝ Աղվան Պողոսյան