«ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրը ճանաչվել է «Լավագույն սփյուռքահայ ԶԼՄ»

Ինչպես տեղեկանում ենք «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքից, մի քանի օր առաջ Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակում տեղի է ունեցել Հայկական  PR ասոցիացիայի «Հայկական PR մրցանակաբաշխություն 2018»  արարողությունը։

Այս տարի նաև երկու նոր անվանակարգ է սահմանվել՝ «Տարվա կին» և «Տարվա սփյուռքի ԶԼՄ»։  Տարվա կին է ճանաչվել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, իսկ տարվա սփյուռքի զանգվածային լրատվամիջոց՝ «ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրը։ Ամսագրի կողմից մրցանակը ստացել է  «ՕՐԵՐ»-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը։