Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են աջակցել ռուբլուն

Շուկան ուշադիր կհետևի դեկտեմբերի 6-ին կայանալիք բանավեճին՝ կապված ОПЕК+ գործարքների պայմանների փոփոխության հետ, հայտնել է «Ինգոսստրախ-Ինվեստիցիի» ԿԸ շուկաների վերլուծության ուղղության ղեկավար Վալենտին Ժուրբան։

Եթե երկրները որոշեն կրճատել արդյունահանումը մինչև օրական 1,3 մլն․ բարել, դա կարող է արագացնել գնանշումների շրջադարձը դեպի վեր, ինչի նախադրյալները ձևավորվել էին ժամանակ առաջ։

Փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմում ժամանակավոր դադարը, որի մասին հայտարարվեց «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում (հունվարի 1-ից Վաշինգտոնը չինական արտահանումների վրա չի ավելացնի 200 մլրդ դոլարի մաքսատուրքը, իսկ Պեկինը զգալիորեն կավելացնի ամերիկյան տարբեր ապրանքների գնումները), զարգացող շուկաներում ինչ-որ «ամանորյա ռալլիի» նմանության շանս է տալիս։