Վրաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածուն կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Վրաստանի նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերին ներկայացնող «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Գրիգոլ Վաշաձեն իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

«Ընտրությունների այս փուլում ծավալուն խախտումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ընտրողներին սպառնալը, հօգուտ իշխող կուսակցությունը ներկայացնող թեկնածուի՝ կառավարության հնարավորությունների օգտագործումը և ընտրական օրենսգրքի այլ կետերի խախումներ»,- ասել է Վաշաձեն։

Չորեքշաբթի օրը անցկացվել է Վրաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը՝ մասնակցությամբ իշխող կուսակցության թեկանծու Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր ուժերի միության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի:

Կենտրոնական ընտրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, Զուրաբիշվիլին ստանալով քվեների շուրջ 53 տոկոսը, հաղթել է ընտրություններում: