Մատաղիսում ականի վրա ադրբեջանցի բարձրաստիճան սպա է պայթել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսում գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիևը պայթել է ականի վրա: Լուրը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ բարձրաստիճան սպան ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: