Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններ է ստացել

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը անվտանգության տագնապ է հայտարարել՝ նշելով, որ ԱՄՆ քաղաքացիների և այլ արտասահմանցիների նկատմամբ հավանական ահաբեկչական հարձակման վերաբերյալ վստահելի տեղեկություններ են ստացվել:

«Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է՝ հավաստի տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Ստամբուլում և այլ քաղաքներում ահաբեկչական ակտեր և առևանգումներ են նախապատրաստվում օտարերկրացիների դեմ, այդ թվում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նկատմամբ: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, ներառյալ գրասենյակային մեծ շենքերը կամ առևտրի կենտրոնները»,-ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

Դրանում նաև նշվում է, որ Թուրքիայի տարածքում ԱՄՆ դեսպանատանն ու հյուպատոսություններում ժամանակավորապես կդադարեցվեն քաղաքացիության և այցագրերի տրամադրման գործընթացները:

Այս մասին հայտնել է «ՌԻԱ-Նովոստին»: