Եվրախորհրդարանը պահանջել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Նավալնու պատճառով
Եվրախորհրդարանը պահանջել է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնու հետ կապված: Այս մասին նշված է կառույցի կայքում հրապարակված բանաձևում:
Ընդունված փաստաթուղթը օրենսդրական բնույթ չունի, բանաձևը խորհրդատվական է և պարտադիր կատարման ենթակա չէ ԵՄ ինստիտուտների և միության անդամ պետությունների կառավարությունների համար:
Բրյուսելը դատապարտել է Նավալնու ենթադրյալ թունավորումը և կարգադրել միջադեպի հանգամանքների միջազգային հետաքննություն անցկացնել: Նրանք նաև ցանկանում են վարույթում ներգրավել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:
Եվրախորհրդարանը որոշում է կայացրել դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը, նոր պատժամիջոցներ մտցնել ռուս պաշտոնյաների և պետական ծառայողների դեմ և վերանայել ԵՄ քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ: Միության անդամներին կոչ է արվում միջազգային համաժողովներում ամեն կերպ մեկուսացնել Ռուսաստանը, օրինակ՝ չհրավիրել G7-ի հանդիպումներին:
Բացի այդ, Եվրախորհրդարանը որոշում է կայացրել ներդրումներ կատարել Ռուսաստանում ժողովրդավարության զարգացման մեջ և ընդունել ԵՄ ռազմավարություն՝ աջակցելու ռուսական հասարակական կազմակերպություններին, անկախ լրատվամիջոցներին և լրագրողներին: