Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով հինգ ընկեր է կորցրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով 5 ընկեր է կորցրել: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ մինչև վերջերս իր հարազատներից և ընկերներից ոչ ոք չէր մահացել թոքաբորբից:

«Այժմ ես արդեն կորցրել եմ 5 մարդու, հնարավոր է՝ 6: Ես 5 ընկեր եմ կորցրել»,-ասել է Թրամփը` նշելով, որ այդ մարդկանցից մեկը հաջողակ գործարար էր Նյու Յորքում:

Այդ մարդը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրա նմուշառումը դրական պատասխան է ցույց տվել:

«Հոսպիտալացումից երկու օր հետո նա կոմայի մեջ է ընկել, և ևս մի քանի օր անց մահացել է»,- շարունակել է Թրամփը:

Նրա խոսքով` այդ դեպքը նրան ևս մեկ անգամ ապացուցել է համավարակի ընթացքում ռիսկային գոտում գտնվող անձանց նկատմամբ խնամքի ապահովման անհրաժեշտությունը: