Աշոտ Փիլիպոսյանը դասախոսություններով շարունակում է նսեմացնել Քարահունջը, ինչո՞ւ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են ճարտարապետ, շինարար, լրագրող, «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամ, «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Թովմաս Բադալյանը, պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը։

Սյունիքի մարզում գտնվող աշխարհի հնագույն կոթողային համալիրներից մեկը՝ Քարահունջ աստղադիտարանը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես վտանգված է։ Ովքե՞ր են և միտումնավո՞ր են արդյոք աղավաղում Քարահունջի նշանակությունը, ոչնչացնում աստղադիտարանում գտնվող մեգալիթները։ Հաղորդման հյուրերն անդրադարձան այս հարցերին՝ նշելով, որ Քարահունջում պեղումներ իրականացնողները հատուկ պատվեր են իրականացնում։

Մանրամասները՝ տեսանյութում