Ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվում է

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհետաձգվի։

Հիշեցնենք, որ քիչ առաջ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարությունը որոշում կայացրեց մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն սահմանել:

Արտակարգ դրության դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: