«Սուրբ» տեղը դատարկ չի մնա․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ նշեց, որ երեկ լրագրողների հետ զրույցը լուսաբանելիս լրատվական կայքերից մեկը, աղավաղելով և ենթադրություններ անելով, վերնագիր է դրել, թե իբր ինքը խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին և ասել, որ  հանրաքվեն նշանակում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում։ Սիմոնյանը հերքեց այդ միտքը՝ հավելելով, որ պաշտոնապես հայտարարում է, եթե տվյալ լրատվամիջոցը հերքում չհրապարակի, նա կդիմի դատարան՝ իր խոսքը աղավաղելու համար։

Ի պատասխան լրագրողների այն հարցադրումներին, թե իշխանությանը մեղադրում են այն հարցում, որ հանրաքվեն կազմակերպվում է Սահմանադրական դատարանի ներկայիս կազմից ազատվելու նպատակով՝ Ա․ Սիմոնյանն ընդգծեց, որ իրենց մեղադրել ու մեղադրում են հնարավոր ամեն ինչի մեջ, ընդհուպ մարդակերության մեջ էլ կարող են մեղադրել։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ովքեր ասում են, թե «ոչ»-ի շտաբ չի ձևավորվելու, քաջ գիտակցում են, որ «այո»-ն հաղթելու է։ «Ես վստահ եմ, որ ձևավորվելու է, որովհետև «սուրբ» տեղը դատարկ չի մնա և վերջիվերջո օրենքը դրա մասին կարգավորումը տվել է»,- ասաց փոխխոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում