ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցել է Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների հարազատներին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցել է Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, վիրավորին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Անկեղծ ցավակցում եմ նախօրեին Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – X-ի իր էջում գրել է Մարագոսը։