Վարդենիսի ԲԿ-ում այսօր լույս աշխարհ է եկել արցախցի իններորդ երեխան
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան՝ իգական սեռի, 3 կիլոգրամ քաշով և 48 սմ հասակով։
Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան Վերին Հոռաթաղ գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Վարդենիս համայնքում։
Նորածինը ծնողների առաջին զավակն է։