Փախստականներ, ձերբակալություններ, ԼՂՀ լուծարում, Հռոմի ստատուտ, Կոմիտե (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը։
Սեպտեմբերի 19-ին մեկօրյա պատերազմից հետո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության զենքերը վայր դնելու և Ադրբեջանի պահանջները կատարելու որոշումից հետո Արցախից դեպի Հայաստան տասնյակ հազարավոր փախստականների հոսքը կանգ չի առնում։
Արցախի նախագահի հրամանագրով լուծարվեց Արցախի Հանրապետությունը։ Որքանո՞վ է այդ հրամանագիրը իրավաչափ։
Ադրբեջանը սկսել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունները։
Որքանո՞վ են ՀՀ իշխանությունները պատրաստ դիմավորել և հոգալ բոլոր փախստականների կարիքները։
Ի՞նչ նոր մարտահրավեր կարող են առաջացնել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
Ինչո՞վ է զբաղված Ազգային կոմիտեն։
Մանրամասները՝ տեսանյութում