Shutdown-ը կվնասի ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված ԱՄՆ ջանքերին. Բլինքեն
ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը բացասաբար կանդրադառնա Պետքարտուղարության գործունեության վրա համաշխարհային ասպարեզում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Սա, անշուշտ, կազդի մեր աշխատանքի վրա: Մեզ համար ավելի կդժվարանա անել այն ամենը, ինչ անում ենք ազգային անվտանգության ամրապնդման համար։ Ուստի Կոնգրեսին կոչ ենք անում չգնալ այս քայլին»,- ասել է Բլինքենը։
Նա չի պատասխանել այն հարցերին, թե արդյոք ընդունելի փոխզիջում կհամարի՞ աշխատանքը շարունակելու բանաձևը, որը չի ներառի Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը։
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել կոնկրետ օրենսդրական համաձայնագրեր։ Դա Կոնգրեսի անդամների գործն է»,- ասաց նա։