Իրանական կայքում մեկնարկել է ստորագրահավաք՝ հաջակցություն ադրբեջանական պաշարման մեջ գտնվող արցախահայության
Բավականաչափ ուշագրավ և իր տեսակի մեջ յուրօրինակ ակցիա է նախաձեռնել իրանական կայքերից մեկը՝ հաջակցություն ադրբեջանական պաշարման մեջ գտնվող արցախահայության։ Այս մասին գրել է տարածաշրջանային հարցերով փորձագեգտ Արմեն Պետրոսյանը։
«Մասնավորապես, «Karzar.net» կայքում մեկնարկել է ստորագրահավաք, որը դատապարտում է Լաչինի միջանցքի
ապօրինի շրջափակումը և կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ Արցախում հումանիտար
աղետը կանխելու ուղղությամբ։ Հրապարակման մեջ ներկայացվում են նաև ստեղծված իրավիճակի հետ կապված որոշ լուծումներ։
Այս հրապարակմանը, ինչպես նաև տարածաշրջանային առանցքային զարգացումներին առավել մանրամասն և առաջինը կարող եք հետևել մեր տելեգրամյան ալիքի միջոցով, որի հղումը մեկնաբանությունների հատվածում է»,- նշել է փորձագետը։