Փաշինյանը Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով
Ցավոք, այսօր ունկնդիր եղա Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նորից անդրադարձավ Հայ Եկեղեցուն: Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել և Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով` իր օրինակով ևս մեկ անգամ հաստատելով այս առարկայի գերանհրաժեշտությունը հասարակության բարոյակրթման գործում։
Կարծում եմ` Վեհափառ Հայրապետի խոսքից ակնհայտ էր, որ Եկեղեցին որևէ խնդիր չունի կառավարության հետ, կառավարությունն է փորձում խնդիրներ ունենալ Եկեղեցու հետ.
- Կեղծ ու պոպուլիստական հոգևորություն քարոզելով։
- Այլոց զրպարտելով սեփական ապիկարությունն ու ձախողումները քողարկելու համար։
- Ձևը բովանդակությունից գերադասելով։
- Ատելով ճշմարտությունը։
- Կուռք դարձնելով սուտը։
- Անձապաշտություն քարոզելով։
- Հայհոյանքը, բռնությունը իր իսկ գործողություններով ու պահելաձևով խրախուսելով։
- Այլոց վաստակը սեփականելով։
- Մոլորեցնելով։
- Անպատասխանտվությամբ։
- Քինախնդրությամբ։
- Ծուլությամբ։
- Ագահությամբ…
Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել, սակայն ցավոք աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում։
Տեր Տիգրան քահանա Բադիրյանի ֆեյսբուքյան էջից